Ռոմեն Մոլինա. «Կիլիան Մբապպեն քիչ էր մնում լաց լիներ, քանի որ ցանկանում էր միանալ «Ռեալին»»

Լրագրող Ռոմեն Մոլինան խոսել է հարձակվող Կիլիան Մբապպեի՝ Մադրիդի «Ռեալում» խաղալու ցանկության մասին։

«Երկու տարի առաջ, երբ «Ռեալը» ցանկանում էր ձեռք բերել նրան, Մբապպեն հրապարակավ հայտարարեց հեռանալու ցանկության մասին։ Ֆլորենտինո Պերեսը մի քանի առաջարկներ է ուղարկել։ Նա լավ հարաբերություններ ունի ֆուտբոլիստի հետ։ Նախագահը զանգահարել է Կիլիանին և ասել, որ ՊՍԺ-ն նույնիսկ չի արձագանքում առաջարկներին։

Բոլորն ասում էին, որ Մբապպեն քիչ էր մնում լաց լիներ, քանի որ ցանկանում էր միանալ Մադրիդի «Ռեալին», որի մասին երազում էր մանկուց։ Այնպես որ, ես երբեք չհասկացա, թե ինչու նա մնաց: Բոլորն ասում էին, որ նա երազում էր «Ռեալի» մասին»,- լրագրողի խոսքերը մեջբերում է Cadena SER-ը։