«Մանչեսթեր Յունայթեդն» այլևս հետաքրքրված չէ Մեյսոն Մաունթի ծառայություններով

«Մանչեսթեր Յունայթեդն» այլևս հետաքրքրված չէ «Չելսիի» կիսապաշտպան Մեյսոն Մաունթի ծառայություններով, հայտնում է The Times-ը:

«Չելսին» ավելի վաղ մերժել էր «Մանչեսթեր Յունայթեդի» երրորդ առաջարկը՝ 50 միլիոն ֆունտ ստեռլինգով:

Մաունթը «Չելսիի» սան է և 2022/23 մրցաշրջանում թիմի կազմում անցկացրած 35 խաղում դարձել է 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Հաղորդվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է սկսել «Բրայթոնի» կիսապաշտպան Մոյզես Կայսեդոյի տրանսֆերի շուրջ աշխատանքները։

Transfermarkt-ը Կայսեդոյի արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո։