Հայտնի ռուս մեկնաբան Գենադի Օռլովը կարծում է, որ «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ավելի շատ շանսեր ունի Եվրոպա տեղափոխվելու, քան «Դինամոյի» պաշտպան Արսեն Զախարյանը։
«Սպերցյանի տեղափոխությունը Եվրոպա ավելի հավանական է, քան Արսեն Զախարյանի։ Սպերցյանը շատ ընդունակ տղա է։ Նա հիանալի խաղաց ինչպես «Կրասնոդարում», այնպես էլ Հայաստանի հավաքականում։ Էդուարդը շատ ավելի վառ է, քան Զախարյանը՝ ֆուտբոլ խաղալու ունակությամբ»,- մեկնաբանի խոսքերը մեջբերում է sport24-ը։
Հեղինակավոր Transfermarkt պորտալի փորձագետները 23-ամյա Էդուարդ Սպերցյանին գնահատում են 12 միլիոն եվրո։