«Վիլյառեալի» եզրային հարձակվող Սամուել Չուկվուեզեն հայտնվել է «Միլանի» ուշադրության կենտրոնում: Իսպանական ակումբի ղեկավարությունը պատրաստ են վաճառել ֆուտբոլիստին 25-30 միլիոն եվրոյով։
Ինչպես հայտնում է Relevo-ն՝ «ռոսոներիները» պատրաստ չեն այդքան վճարել և մոտ ապագայում բանակցություններ կսկսեն գինը նվազեցնելու համար։ 24-ամյա նիգերիացու պայմանագիրն ավարտվում է 2024 թվականի ամռանը։
Նախորդ մրցաշրջանում Սամուել Չուկվուզեն մասնակցել է 37 հանդիպման, դարձել 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։