«Լիվերպուլի» ֆուտբոլիստը վարձավճարով կտեղափոխվի Գերմանիա

«Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆաբիո Կարվալյոն կհեռանա մերսիսայդյան ակումբից։ Ֆուտբոլիստը վարձավճարով կտեղափոխվի «Լայպցիգ»:

Նախկինում գերմանական ակումբը 20-ամյա ֆուտբոլիստի համար առաջարկել էր 12 մլն եվրո, սակայն բրիտանացին մերժել էր։ Վարձակալությունը չի ներառում գնման տարբերակ:

Անցած մրցաշրջանում Ֆաբիո Կարվալյոն Պրեմիեր Լիգայում անցկացրել է 13 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ։