Վիկտոր Օսիմհենը կարիերան շարունակելու երեք տարբերակ ունի

Պրեմիեր Լիգայի երեք թոփ ակումբներ հավակնում են «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենին:

Լրագրող Սաշա Տավոլիերին իր սոցցանցում հայտնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին» և «Լիվերպուլը» արդեն հանդիպումներ են ծրագրել ֆուտբոլիստի գործակալների հետ՝ հնարավոր տրանսֆերը քննարկելու համար։

Անցած մրցաշրջանում Օսիմհենը Ա Սերիայում անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 26 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Նիգերիացին դարձավ առաջնության լավագույն ռմբարկու։