«Չելսին» որոշել է վաճառել թիմի հարձակվող Ռոմելու Լուկակուին, հայտնում է Evening Standard-ը։
Աղբյուրի համաձայն՝ լոնդոնյան ակումբը մտադիր չէ վարձակալել հարձակվողին, ֆուտբոլիստը կվաճառվի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հարձակվողը մերժել է Սաուդյան Արաբիայի նոր առաջարկը։
Անցած մրցաշրջանում բելգիացին «Ինտերի» կազմում անցկացրել է 36 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 14 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:
30-ամյա ֆուտբոլիստի արժեքը, ըստ Transfermarkt պորտալի, կազմում է 40 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսը: