«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է «Նապոլիի» պաշտպան Կիմ Մին Ջենի ծառայություններով, հայտնում է Football Insider-ը։
Աղբյուրի համաձայն՝ անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ցանկանում է ֆուտբոլիստին տեսնել իր թիմում։ Նշվում է, որ պաշտպանի ծառայություններով նաև ակտիվորեն հետաքրքրված է Մյունխենի «Բավարիան»։
Հիշեցնենք, որ 2022/2023 մրցաշրջանում Կիմ Մին Ջեն «Նապոլիի» կազմում անցկացրել է 45 հանդիպում, որոնցում դարձել է 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։