Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին խոսել է կիսապաշտպան Սանդրո Տոնալիի՝ «Միլանից» «Նյուքասլ» տեղափոխության մասին։
«Մի կողմից, մի փոքր ափսոսանք կա, որ Տոնալիի նման լավ ու երիտասարդ ֆուտբոլիստը հեռանում է Իտալիայից, ինչը նշանակում է, որ կան որոշ խնդիրներ: Այնուամենայնիվ, տեխնիկական տեսանկյունից Պրեմիեր Լիգայում խաղալու փորձը օգտակար կլինի Տոնալիի համար, դա լավ է նրա համար», – մասնագետի խոսքերը մեջբերում է Calciomercato-ն։
Նախկինում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ «Նյուքասլը» Տոնալիի համար վճարել է ռեկորդային 70 միլիոն եվրո։
23-ամյա իտալացին «Միլանում» հանդես է գալիս 2020 թվականի սեպտեմբերից։ 2022/23 մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում թիմի կազմում անցկացրած 48 խաղում դարձել է 2 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։