«Չելսին» այս ամառ կփորձի ձեռք բերել «Բրայթոնի» կիսապաշտպան Մոյսես Կայսեդոյին, հայտնում է CBS Sports-ը։
Աղբյուրի համաձայն՝ 21-ամյա ֆուտբոլիստը նույնպես ցանկանում է տեղափոխվել «Չելսի»։ «Բրայթոնը» պատրաստ է վաճառել իր ֆուտբոլիստին 70+10 միլիոն ֆունտով, իսկ «Չելսիի» մեկնարկային գինը այդ գումարից ցածր էր:
2022/23 մրցաշրջանում Կայսեդոն անցկացրել է 43 հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ։ Portal Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո: