Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալ» ակումբը հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվայի ծառայություններով, հայտնում է CBS Sports-ի լրագրող Բեն Ջեյքոբսը:
Աղբյուրի համաձայն՝ «Ալ-Հիլալը» պատրաստ է ֆուտբոլիստին պայմանագիր առաջարկել տարեկան 40 մլն ֆունտ (46,8 մլն եվրո) աշխատավարձով՝ չհաշված բոնուսները։ «Սիթին» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը 28-ամյա ֆուտբոլիստի հետ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ կիսապաշտպանով հետաքրքրված են ՊՍԺ-ն և «Բարսելոնան»:
2022/23 մրցաշրջանում Սիլվան անցկացրել է 54 հանդիպում, որոնցում դարձել է 7 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։