Մոյսես Կայսեդոն, գուցե միանա լոնդոնյան գրանդին

CBS Sports-ի լրագրող Բեն Ջեյքոբսը հայտնում է, որ «Չելսին» կփորձի ձեռք բերել «Բրայթոնի» կիսապաշտպան Մոյսես Կայսեդոյին:

Աղբյուրի տեղեկություններով՝ 21-ամյա ֆուտբոլիստը նույնպես հետաքրքրված է տրանսֆերով։ «Բրայթոնը» պատրաստ է վաճառել ֆուտբոլիստին 70 միլիոն ֆունտով,:

2022/23 մրցաշրջանում Կայսեդոն անցկացրել է 43 հանդիպում, որոնցում դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ։ Transfermarkt-ը խաղացողին գնահատում է 75 միլիոն եվրո