«Բարսելոնան» որոշում է կայացրել Ֆրենկի դե Յոնգի ապագայի վերաբերյալ

Կատալոնական «Բարսելոնան» չի ցանկանում Մյունխենի «Բավարիային» վաճառել իր կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգին։

Sky Germany-ի տվյալներով՝ ներկայումս երաշխիք չկա, որ գործարքը կկայանա։ Ավելին, անձամբ ֆուտբոլիստը, ինչպես նախկինում ենթադրվում էր, չի ցանկանում հեռանալ «Բարսելոնայից»։

Ֆրենկիի տեղափոխությունը նախաձեռնել է «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը, այնուամենայնիվ, այժմ գործարքը անհավանական է թվում:

Ֆրենկին Իսպանիայի առաջնության վերջին մրցաշրջանում անցկացրել է 33 հանդիպում, որտեղ դարձել է 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։