Ժոֆրի Կոնդոգբիան կվերադառնա Լիգա 1

Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Ժոֆրի Կոնդոգբիան պայմանավորվել է ֆրանսիական «Մարսելի» հետ։

Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով՝ կիսապաշտպանը համաձայնել է պայմանագիր կնքել ակումբի հետ մինչև 2026 թվականը ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։

Մոտ ժամանակներս «Մարսելը» պետք է կապ հաստատի Մադրիդի «Ատլետիկոյի» հետ՝ համաձայնեցնելու տրանսֆերը։

Կոնդոգբիան մադրիդյան ակումբի ղեկավարությանը հասկացրել է, որ ցանկանում է հեռանալ։ Նախկինում Ֆրանսիայում ֆուտբոլիստը հանդես է եկել «Մոնակոյում»։