ՊՍԺ-ի աջ պաշտպան Աշրաֆ Հակիմիի գործակալ Ալեխանդրո Կամանոն խոսել է «Ռեալի» նկատմամբ իր հաճախորդի վերաբերմունքի մասին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ մարոկկացին երազում է վերադառնալ «արքայական ակումբ»։
«Աշրաֆը 5 տարի բացակայել է «Ռեալից», բայց այդ ակումբը միշտ կլինի նրա տունը։
Նրա սրտում ինչ-որ տեղ կա Մադրիդի «Ռեալի» զինանշանը, որը ձևավորվել է մանկության տարիներին»,- ասել է գործակալը։
Անցած մրցաշրջանում Հակիմին Ֆրանսիայի առաջնությունում խփել է 5 գոլ և կատարել 3 արդյունավետ փոխանցում։
Մադրիդի «Ռեալից» հեռանալուց հետո Աշրաֆը նախքան ՊՍԺ տեղափոխվելը 2021 թվականի ամռանը խաղացել է Դորտմունդի «Բորուսիայում» և Միլանի «Ինտերում»։