Կալիդու Կուլիբալին կտեղափոխվի արաբական ակումբ

«Չելսիի» պաշտպան Կալիդու Կուլիբալին կմիանա սաուդյան «Ալ-Հիլալ» ակումբին, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Նշվում է, որ կողմերը լիովին համաձայնության են եկել տրանսֆերի շուրջ։ Ֆուտբոլիստը բուժզննում կանցնի և այս շաբաթավերջին պաշտոնապես կներկայացվի որպես թիմի նորեկ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ալ-Հիլալը» Կուլիբալիի հետ երեք տարվա պայմանագիր կկնքի, իսկ պաշտպանի աշխատավարձը կկազմի տարեկան 30 մլն եվրո։