«Ինտերի» դարպասապահ Անդրե Օնանան կարող է տեղափոխվել «Մառախլապատ Ալբիոն»:
Ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Մանչեսթեր Յունայթեդը»:
Նախօրեին հայտնի դարձավ, որ «Ներաձուրիները» դարպասապահին գնահատում են 50 միլիոն եվրո։
Մանկունիանցիները պատրաստ են բավարարել «Ինտերի» ֆինանսական պահանջները. Այդ մասին գրում է Get Italian Football News-ը։
Տրանսֆերը կարող է կազմակերպվել հաջորդ շաբաթ։ Անդրե Օնանան «Ինտերում» է հանդես գալիս 2022 թվականի հուլիսի 1-ից։
Նախորդ մրցաշրջանում 27-ամյա դարպասապահը մասնակցել է 41 հանդիպման և բաց թողել 36 գնդակ։