«Բարսելոնայի» փոխնախագահ Էդուարդ Ռոմեուն խոսել է Ժոան Լապորտայի գալուց հետո թիմի ծախսերի կրճատման մասին։
Հաջորդ մրցաշրջանում նախատեսվում է 528 մլն եվրո ծախսել խաղացողներին վճարումների վրա՝ առանց հնարավոր նորեկներին հաշվի առնելու։
Սա 180 միլիոնով պակաս է, քան կատալոնացիները ծախսում էին 2021 թվականին ղեկավարության փոփոխության ժամանակ։