Հոլանդիայի հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը հայտնվել է Մյունխենի «Բավարիայի» հետաքրքրությունների ոլորտում, հայտնում է Sky Sport Germany-ն։
Աղբյուրի համաձայն՝ գերմանական գրանդի ղեկավարությունը վաղուց հետևում է ֆուտբոլիստի առաջընթացին:
Եթե Իլկայ Գյունդողանը տեղափոխվի «Քամպ Նոու», Ֆրենկիի խաղաժամանակը կարող է կրճատվել:
Գերմանիայի չեմպիոնը ցանկանում է օգտվել դրանից և դե Յոնգին հրավիրել թիմ:
Հոլանդացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է անձամբ «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը։
Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը Լա Լիգայում անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: