Լուիշ Կամպուշը նույնպես կարող է լքել ՊՍԺ-ն

Ֆուտբոլային ֆունկցիոներ Լուիշ Կամպուշը, ով ՊՍԺ-ի սպորտային խորհրդատուն է, կարող է հեռանալ փարիզյան թոփ-ակումբից։

Ինչպես հայտնում է PSG Community-ը, պորտուգալացի մասնագետը կլքի ակումբը հարձակվող Կիլիան Մբապպեի տրանսֆերի հետ միաժամանակ։

Ակումբի ղեկավարներին դուր չեն գալիս Կամպուշի ընկերական հարաբերությունները ֆուտբոլային գործակալ Ժորժե Մենդեշի հետ, ինչի արդյունքում տարբեր տրանսֆերներ են տեղի ունեցել։

Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Մբապպեն այս ամառ կարող է հեռանալ ՊՍԺ-ից։ Կողմերի միջև գործող պայմանագիրը հաշվարկված է մինչև հաջորդ տարվա կեսերը։