Էդի Նկետիայի ապագան «Արսենալում» մշուշոտ է

«Արսենալի» հարձակվող Էդի Նկետիան դիտարկում է իր ապագան՝ այլ ակումբում շարունակելու տարբերակը, կապված «Չելսիի» ֆուտբոլիստ Կայ Հավերցի ակումբ հնարավոր տեղափոխության հետ հայտնում է The Sun-ը:

Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա հարձակվողը ցանկանում է ավելի շատ խաղային պրակտիկա ստանալ ակումբում։

Հավերցի տրանսֆերըկասկածի տակ կդնի նրա կանոնավոր խաղալու հավանականությունը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հավերցը հանգստյան օրերին բուժզննում կանցնի՝ նախքան «Արսենալ» տեղափոխվելը։

2022/23 մրցաշրջանում Նկետիան «Արսենալի» կազմում անցկացրել է 39 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 9 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Նրա պայմանագիրը «զինագործների» հետ նախատեսված կլինի մինչև 2027 թվականի ամառը: