Սերխիո Բուսկետսը տեղափոխվեց «Ինտեր Մայամի»

Ամերիկյան «Ինտեր Մայամի» ակումբը հայտարարել է «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Սերխիո Բուսկետսի տրանսֆերի մասին։

34-ամյա իսպանացու հետ պայմանագրի ժամկետը չի նշվում։ Ֆուտբոլիստը ակումբին կմիանա ազատ գործակալի կարգավիճակով հուլիսի 1-ին՝ «Բարսելոնայի» հետ պայմանագրի ժամկետի ավարտի օրը։

Բուսկետսը «Բարսելոնայի» համակարգում է 2005 թվականից, նա թիմի կազմում անցկացրել է 722 հանդիպում՝ դառնալով 18 գոլի և 45 գոլային փոխանցման հեղինակ։

Հունիսի 7-ին «Ինտեր Մայամին» պայմանագիր կնքեց հարձակվող Լիոնել Մեսսիի հետ, ով «Բարսելոնայում» Բուսկետսի հետ խաղացել է 2005-2021 թվականներին: