«Ալ-Հիլալը» հայտարարել է «Վուլվերհեմփթոնի» կիսապաշտպան Ռուբեն Նևեշի հետ պայմանագիր կնքելու մասին։ 26-ամյա պորտուգալացին երեք տարվա պայմանագիր է կնքել ակումբի հետ։
Անգլիական ակումբի մամուլի ծառայությունը տրանսֆերը ռեկորդային է անվանել ակումբի համար։ Relevo-ն ավելի վաղ հայտնել էր, որ արաբական ակումբը կվճարի 55 միլիոն եվրո։
2022/23 մրցաշրջանում Նևեշը «գայլերի» կազմում անցկացրել է 41 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։