Ֆրանսիայի հավաքականի լեգենդ Զինեդին Զիդանը կիսվել է իր կարծիքով ազգային հավաքականի հարձակվող և ավագ Կիլիան Մբապպեի մասին։
Մամուլն ակտիվորեն քննարկում է Մբապպեի հնարավոր տեղափոխությունը ՊՍԺ-ից Մադրիդի «Ռեալ»։ Տրանսֆերը կարող է ռեկորդային դառնալ ֆուտբոլի պատմության մեջ։
«Ես հիանում եմ Մբապպեով. Այն, ինչ նա անում է, անհավանական է: Հուսով եմ, որ նա շատ «Ոսկե գնդակներ» կնվաճի:
Այն, ինչ նա անում է, ֆանտաստիկ է իր ակումբի և Ֆրանսիայի հավաքականի համար»,- ասել է Զիդանը Telefoot-ին տված հարցազրույցում: