Թոմաս Փարթին ցանկանում է տեղափոխվել իտալական ակումբ

«Արսենալի» հենակետային կիսապաշտպան Թոմաս Փարթին «Յուվենտուսը» համարում է կարիերան շարունակելու առաջնահերթ տարբերակ:

Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ֆուտբոլիստն առաջարկ ունի Սաուդյան Արաբիայից, սակայն ցանկանում է մնալ Եվրոպայում։

Թուրինցիները դեռ պաշտոնական առաջարկ չեն արել լոնդոնյան ակումբին 30-ամյա գանացու տրանսֆերի վերաբերյալ։

Փարթին «Արսենալ» է տեղափոխվել 2020 թվականին Մադրիդի «Ատլետիկոյից» 50 միլիոն եվրոյի դիմաց:

Անցած մրցաշրջանում նա «զինագործների» կազմում անցկացրել է 40 հանդիպում և դարձել 3 գոլի հեղինակ։