Պորտուգալիայի հավաքականի պաշտպան Ռաֆայել Գերեյրուն մեկնաբանել է իր տեղափոխությունը Դորտմունդի «Բորուսիայից» Մյունխենի «Բավարիա»։
«Երբ զանգ եկավ «Բավարիայից», ես արագ որոշում կայացրի. Ինձ համար մեծ պատիվ է խաղալ այս մեծ ակումբում, ինչպես նաև ես շատ եմ գնահատում Թոմաս Տուխելին որպես մարզիչ, մենք արդեն միասին աշխատել ենք Դորտմունդում:
Ամեն ինչ կանեմ, որ հնարավորինս շատ տիտղոսներ նվաճենք։ Սա «Բավարիայի» իսկական փիլիսոփայությունն է»,- թիմի նորեկի խոսքերն է մեջբերում մյունխենցիների պաշտոնական կայքը։