Իսպանական «Սելտա» հայտարարել է Ռաֆայել Բենիտեսի հետ պայմանավորվածության մասին՝ իսպանացուն ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու վերաբերյալ։
Մասնագետը ակումբի հետ պայմանագիր կկնքի հուլիսին:
63-ամյա Բենիտեսի վերջին աշխատավայրը անգլիական «Էվերտոնն» էր, որտեղից նա հեռացվել է 2022 թվականի հունվարին։
Մինչ այդ Բենիտեսն աշխատել է «Ռեալում», «Նապոլիում», «Չելսիում», «Ինտերում», «Լիվերպուլում», «Վալենսիայում» և մի շարք այլ ակումբներում։