Մատեո Կովաչիչը «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելուց առաջ բուժզննում է անցել

«Չելսիի» կիսապաշտպան Մատեո Կովաչիչը այսօր բուժզննում է անցել «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելուց առաջ, հայտնում է Mundo Deportivo-ն։

«Մանչեսթեր Սիթին» 29-ամյա խորվաթի տրանսֆերը կգնի 25 միլիոն եվրոյով, ևս 5 միլիոն եվրո «Չելսին» կստանա 5 մլն եվրո բոնուսներ:

Ենթադրվում է, որ մանկունյանական ակումբի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, ով խորվաթի տաղանդի մեծ երկրպագու է, անձամբ է նախաձեռնել այս տրանսֆերը:

2022/2023 մրցաշրջանում Կովաչիչը «Չելսիի» կազմում անցկացրել է 37 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով երկու գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։