«Արսենալը» տրանսֆերային նոր թիրախ ունի

«Արսենալը» լրջորեն ցանկանում է ձեռք բերել «Այաքսի» պաշտպան Յուրիեն Թիմբերին:

Ինչպես հաղորդում է Goal.com-ը, «զինագործները» պատրաստվում են 22-ամյա հոլանդացու համար վճարել 40 միլիոն ֆունտ, այնուամենայնիվ, հոլանդական ակումբի ներկայացուցիչներն ակնկալում են ֆուտբոլիստի վաճառքից ստանալ 50 միլիոն ֆունտ ստերլինգ։

Թիմբերը «Այաքսի» սան է: 2022/23 մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում թիմի կազմում անցկացրած 47 խաղում դարձել է 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt.com պորտալը պաշտպանի արժեքը գնահատում է 42 միլիոն եվրո։