Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Թոմա Մենյեն կարող է տեղափոխվել ԱՊԼ։ Mundo Deportivo-ի տեղեկություններով՝ բելգիացու տրանսֆերով հետաքրքրվող ակումբներից մեկը «Աստթոն Վիլան» է։
31-ամյա պաշտպանը ներկայումս ներառված չէ Դորտմունդի «Բորուսիայի» ղեկավարության ծրագրերում, որոնք պատրաստ են բաց թողնել նրան 2-4 միլիոն եվրոյի դիմաց։
Միաժամանակ, ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է մեկ տարուց: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստը, կցանկանար կարիերան շարունակել կատալոնական «Բարսելոնայում»