Հարձակվող Վիլֆրիդ Զահայի ապագան մնում է անորոշ. Վերջին տարիներին ֆուտբոլիստին պարբերաբար կապում էին տարբեր ակումբներ հնարավոր տեղափոխության հետ, սակայն «Քրիսթալ Փելասը» նրան բաց չէր թողնում։ Այժմ Զահան կրկին ցանկանում է հեռանալ, քանի որ նրա գործող պայմանագրի ժամկետը լրանում է հունիսի վերջին։
Ինչպես սոցցանցերում հայտնում է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «Լացիոն» առաջարկ է արել 30-ամյա Զահային։
Բանակցություններ արդեն տեղի են ունեցել, բայց պոտենցիալ գործարքը հեշտ չի լինի ավարտել:
2022/2023 մրցաշրջանում 28 խաղում Վիլֆրիդ Զահան խփել է 7 գոլ և երեք գոլային փոխանցում կատարել։