«Վիլյառեալի» հարձակվող Նիկոլաս Ջեքսոնը մոտ է «Չելսի» տեղափոխվելուն, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն:
Աղբյուրի համաձայն՝ «Չելսին» համաձայնության է եկել իսպանական ակումբի հետ։ Մոտ ժամանակներս 21-ամյա սենեգալցին պետք է բուժզննում անցնի և համաձայնեցնի անձնական պայմանագրի պայմանները մինչև տրանսֆերն ավարտելը։
2022/23 մրցաշրջանում Ջեքսոնը իսպանական Լա Լիգայի 26 խաղում դարձել է 12 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Portal Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո: