Էդուարդ Մենդին կտեղափոխվի Սաուդյան Արաբիա

«Չելսիի» և Սենեգալի դարպասապահ Էդուարդ Մենդին մոտ է սաուդյան «Ալ Ահլի» տեղափոխվելուն: Երկուշաբթի օրը 31-ամյա դարպասապահը բուժզննում կանցնի և պայմանագիր կկնքի, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Մենդիի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված կլինի մինչև 2026 թվականի հունիսը:

Մենդին «Չելսիում» է 2020 թվականից։ Անցած մրցաշրջանում նա թիմի կազմում անցկացրել է 12 հանդիպում: