Մյունխենի «Բավարիան» ամռանը ցանկանում է գնել «Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնին և Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանիին։
Աղբյուրի համաձայն՝ «Բավարիան» կարող է միանգամից երկու հարձակվողների հետ էլ պայմանագիր կնքել։ Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Թոմաս Տուխելի թիմի գլխավոր նպատակներից մեկը հարձակվող գնելն է։
Նշենք, որ Քեյնի ու Կոլո-Մուանիի տրանսֆերները միասին կարող են «Բավարիային» արժենալ մոտ 200 միլիոն եվրո։