«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կելվին Ֆիլիպսը կարող է կարիերան շարունակել Մյունխենի «Բավարիայում», հայտնում է Bild-ը:
Աղբյուրի համաձայն՝ «Բավարիան» 27-ամյա անգլիացուն դիտարկում է որպես այլընտրանք Դեկլան Ռայսին, որին հավակնում է «Արսենալը» և «Մանչեսթեր Սիթին»։
Ֆիլիպսը «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել «Լիդսից» նախորդ տարվա հուլիսին: 2022/23 մրցաշրջանում նա 21 հանդիպում անցկացրեց բոլոր մրցաշարերում՝ առանց գոլ խփելու։