Դանի Սեբալյոսը կերկարաձգի պայմանագիրը «Ռեալի» հետ

Մադրիդի «Ռեալը» և կիսապաշտպան Դանի Սեբալյոսը պայմանավորվել են երկարաձգել պայմանագիրը մինչև 2027 թվականի հունիսի 30-ը, հայտնում է ակումբի կայքը։

26-ամյա իսպանացին «Բետիսի» սան է։ Մադրիդի «Ռեալի» համակարգում նա հայտնվել է 2017 թվականի ամռանը։ Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը անցկացրել է 46 հանդիպում, դարձել 1 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։

Սեբալյոսը նաև խաղացել է «Արսենալի» կազմում։ «Զինագործների» կազմում անցկացրած 77 խաղում նա դարձել է 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։