Կիլիան Մբապպեն այս ամառ չի տեղափոխվի Մադրիդի «Ռեալ»

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն այս ամառ չի միանա Մադրիդի «Ռեալին»։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ մադրիդցիները համաձայնվել են այս ամառ հարձակվողի համար վճարել 200 միլիոն եվրո + 50 միլիոն բոնուսների դիմաց։

Ինչպես հայտնում է COPE-ը, Մադրիդի «Ռեալը» մտադիր չէ նման գումար ծախսել Մբապպեի տրանսֆերի վրա, իսկ ակումբների միջև համաձայնություն չի եղել։ Իսպանական ակումբն ավելի հարմար պահի է սպասում բանակցություններ սկսելու համար։

2022/23 մրցաշրջանում Մբապպեն Ֆրանսիայի առաջնությունում անցկացրած 34 խաղում խփել է 29 գոլ՝ դառնալով լավագույն ռմբարկու։ Ընդհանուր առմամբ, նա բոլոր մրցաշարերում անցկացրած 43 խաղում դարձել է 41 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։