«Մանչեսթեր Յունայթեդը» հանդիպել է «Ինտերի» դարպասապահ Անդրե Օնանայի գործակալի հետ։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Մանկունիանցիներն աշխատում են 27-ամյա դարպասապահի տրանսֆերի վրա՝ դարպասապահ Դավիդ դե Խեայի հեռանալու դեպքում։ Այս պահին իսպանացի դարպասապահի ապագայի վերաբերյալ վերջնական որոշում չի կայացվել։
Նշվում է, որ «Ինտերը» կամերունցի դարպասապահին չի վաճառի 50 միլիոն եվրոյից պակաս + բոնուսներով։