Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Նաչո Ֆերնանդեսը անդրադարձել է ակումբի հետ պայմանագրի երկարաձգմանը։
«Ես չեմ պատկերացնում իմ կյանքը առանց «Ռեալի», չեմ մտածում այդ մասին։ Այստեղ ես ամեն ինչ սովորեցի»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Directo Goal-ը:
Հիշեցնենք, որ կողմերը կշարունակեն համագործակցությունը մինչև 2024 թվականի ամառ։