«Ալ-Իթթիհադի» նորեկ Ն’Գոլո Կանտեն հրաժեշտ է տվել Լոնդոնի «Չելսիին»: Լոնդոնյան ակումբի կազմում ֆրանսիացին անցկացրել է իր կարիերայի վերջին յոթ տարիները։
«Ցտեսություն «Չելսի»։ Ժամանակն է բացել քո կարիերայի նոր էջը։ Բայց մինչ այդ ինձ համար կարևոր է շնորհակալություն հայտնել «Չելսիի» ողջ մեծ ընտանիքին։ Երկրպագուներին, ֆուտբոլիստներին, ղեկավարներին, բժշկական անձնակազմին, բոլորին, ովքեր ինձ հետ են եղել այս լեգենդար ակումբում այս մրցաշրջանների ընթացքում:
Ես բազմաթիվ հիշողություններ ունեմ ձեզ հետ հաղթանակների և նվաճած տիտղոսների մասին։ Սրտանց շնորհակալություն եմ հայտնում և գիտեմ, որ երբեք չեմ մոռանա»,- գրել է Կանտեն Twitter-ում։