Կառլո Անչելոտտին այլ ծրագրեր ունի Ֆեդերիկո Վալվերդեի հետ

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին մտադիր է հարձակման գծում օգտագործել կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեին։

Ինչպես հայտնում է Marca-ն՝ Անչելոտտին մտադիր է հաջորդ մրցաշրջանի սկզբից Վալվերդեին պարբերաբար օգտագործել հարձակման գծում։ Մասնագետը մեծ հույսեր է կապում ուրուգվայցու հետ։

Նշենք, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էր «Լիվերպուլը»։