«Վիլյառեալի» ֆուտբոլիստը կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում»

«Վիլյառեալի» և Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Ջովանի Լո Սելսոն կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում», հայտնում է AS-ը։

Նշվում է, որ ֆուտբոլիստով անձամբ է հետաքրքրված կատալոնացիների գլխավոր մարզիչ Չավին։ Նա Լո Սելսոյին տեսնում է այն դիրքում, որը կունենար Լիոնել Մեսսին, եթե վերադառնար։

Չավին թույլ է տվել տրանսֆերը իրականացնել, եթե ակումբը ֆինանսական դժվարությունների չբախվի: