«Յուվենտուսի» կիսապաշտպան Դենիս Զաքարիան կարող է տեղափոխվել «Վեսթ Հեմ», հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ «Վեսթ Հեմի» ներկայացուցիչները արդեն զրույց են ունեցել իտալական ակումբի ներկայացուցիչների հետ հնարավոր տրանսֆերի շուրջ։ «Յուվենտուսը» հույսը չի դնում իր ֆուտբոլիստի վրա, ով նախորդ մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Չելսիում»։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 18 միլիոն եվրո։