ՊՍԺ-ի կիսապաշտպան Ջորջինիո Վեյնալդումը պատասխանել է այն հարցին, թե կցանկանար մնալ փարիզյան ակումբում։
32-ամյա հոլանդացին նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես է եկել «Ռոմայում»: Պայմանագրի ժամկետը լրանում է 2023 թվականի հունիսի 30-ին։
«Եթե ՊՍԺ-ն ինձ խնդրեր մնալ, ես կմնաի։ Անցյալ ամառ նրանք ուզում էին, որ ես հեռանամ, և ես հեռացա։ Ես չկորցրի վստահությունս, բայց կորցրեցի ուրախությունս: Ինձ պետք է, որ մարդիկ նորից հավատան ինձ» ,- Վեյնալդումի խոսքերն է մեջբերում pazzi di fanta-ն։
2022/23 մրցաշրջանում Վայնալդումը բոլոր մրցաշարերում անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։