«Արսենալի» կիսապաշտպան Թոմաս Պարտին կարող է համալրել «Յուվենտուսի» շարքերը:
Ինչպես հայտնի է դարձել լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյին, թուրինյան ակումբը մտադիր է 30-ամյա կիսապաշտպանին երեք տարվա պայմանագիր առաջարկել։
Նշվում է, որ Պարտին, դեմ չէ նման տեղափոխությանը, սակայն դեռ հայտնի չէ՝ արդյոք «Արսենալը» պատրա՞ստ է Պարտիին բաց թողնել «Յուվենտուս»։