Մադրիդի «Ռեալը» ծրագրում է ձեռք բերել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեին այս ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, հայտնում է լրագրող Պակո Բույոն։
Ըստ աղբյուրի՝ փարիզցիները ցանկանում են հարձակվողի համար ստանալ առնվազն 200 մլն եվրո։ Մադրիդյան ակումբի ղեկավարությունը համաձայն չէ ֆրանսիացու համար այդքան գումար վճարել։
Մբապպեն կարող էր «Ռեալ» տեղափոխվել 2022 թվականի ամռանը ազատ գործակալի կարգավիճակով, սակայն վերջին պահին երկարաձգեց պայմանագիրը փարիզյան ակումբի հետ։
2022/23 մրցաշրջանում Մբապպեն ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 43 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 41 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։