Գարեթ Բեյլ. «Երբ «Ռեալը» պարտվում էր, ապա դա հավասարազոր էր աշխարհի վերջին»

Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Գարեթ Բեյլը խոսել է «արքայական» ակումբի յուրաքանչյուր պարտության նկատմամբ հանրության սուր արձագանքի մասին։

«Երբ «Ռեալը» պարտվում էր, ապա դա հավասարազոր է աշխարհի վերջին։ Անմիջապես սկսում են քեզ խաչել, դու ճնշված գնում ես տուն։

Հիշում եմ, 2018 թվականի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչից առաջ բոլորս շատ վատ էինք քնել, շատ էինք անհանգստանում։

Բայց մենք խաղացինք  հաղթանակի համար, թեև այն ժամանակ մրցակիցը մեզանից լավ էր խաղում»,- ուելսցու խոսքերն է մեջբերում BT Sport-ը։