Պեդրոն որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

«Լացիոյի» կիսապաշտպան Պեդրոն կերկարաձգի պայմանագիրն ակումբի հետ, հայտնում է ինսայդեր Նիկոլո Շիրան։

Կողմերի միջեւ բանակցությունները վերջնական փուլում են։ Նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2024 թվականը։

Անցած մրցաշրջանում Պեդրոն Ա Սերիայում անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։