Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը նշել է, թե ով է գլխավորելու իսպանական գրանդը 2024 թվականին: Պերեսի կարծիքով հիմնական թեկնածուն Խաբի Ալոնսոն է, ով այս պահի դրությամբ մարզում է Լևերկուզենի «Բայերին»:
Ինչպես տեղեկացնում է գերմանական Bild պարբերականը, 41-ամյա բասկ մասնագետի գործող պայմանագիրը «Բայերի» հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: Ամենայն հավանականությամբ, Խաբի Ալոնսոն պայմանագրի ավարտից հետո կհեռանա Լևերկուզենից:
Հիշեցնենք, որ Խաբի Ալոնսոյի գլխավորությամբ «Բայերը» Բունդեսլիգայի վերջին մրցաշրջանում զբաղեցրեց 6-րդ տեղը:
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիի պայմանագիրը նույնպես ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը, և կողմերն այն չեն երկարաձգելու: