Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը կերկարաձգի պայմանագիրն ակումբի հետ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նշվում է, որ կողմերն արդեն համաձայնեցրել են նոր համաձայնագրի մանրամասները, որը հաշվարկվելու է մինչեւ 2027 թվականը։
Պաշտոնական հայտարարությունը սպասվում է շուտով։ Նախորդ մրցաշրջանում Սեբալյոսը Լա Լիգայում անցկացրել է 30 հանդիպում՝ կատարելով 4 գոլային փոխանցում։